Դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում՝ 2/14 հասցեի՝ սգո սրահի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ, 71-ամյա Թեհրան Առաքելյանը իր վարած ИЖ 27175 մակնիշի 15 SL 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 78-ամյա Գրետա Ավագյանին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և մինչ կժամաներ շտապօգնությունը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։