Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գրիգորյանը:
 
«Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացանք գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկեցինք դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները»,- գրել է Գրիգորյանը: