Ավտովթարի հետևանքով Վրաստանում հայեր են մահացել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը «911» ծառայություն հայտնել է, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին՝ ժ. 14.20-ին, Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են ՀՀ 29 բնակիչ Գոռ Խաչատուրյանի վարած «MAN» մակնիշի բեռնատարը և ՌԴ 55-ամյա բնակիչ Ստեփան Կիրակոսյանի վարած «Samara» մակնիշի ավտոմեքենան:
 
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
«Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորները՝ ՌԴ քաղաքացիներ, 3-ամյա Ստեփան Կիրակոսյանը, 29-ամյա Սուսաննա Ավետիսյանը և 30-ամյա Դավիթ Կիրակոսյանը, տեղափոխվել են Դուշեթիի հիվանդանոց:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտաքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին: