Կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են. Նիկոլ Փաշինյան
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտից հետո, արդյունքներն ամփոփելով, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
 
«Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:
Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:
 
 Աղբյուրը՝ 1in.am