Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի համար այսօր կրկնակի տոն է: Նա ոչ միայն նշում է ծննդյան 21-ամյակը, այլև հենց  տարեդարձի օրն ամուսնության առաջարկ է ստացել սիրելիից: Մարինկան այո է պատասխանել՝ կատարելով կյանքի ամենկարևոր որոշումներից մեկը: Դերասանուհու կյանքի ամենագեղեցիկ պահին նրա կողքին են եղել մտերիմներն ու ընկերեները: Նրանք շտապել են լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելու շնորհավորել Մարինկային՝ մաղթելով անսահման սեր ու երջանկություն: