Բաղադրիչներ
Ցորենի ալյուր — 600 գր.
Աղ — 1 թ/գ
Սոդա — 1 թ/գ
Լիմոնի աղ -1/3 թ/գ
Շաքարավազ — 2 ճ/գ
Ջուր— 320 մ/լ
Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ).
 
Շերտավոր խմորի պատրաստումը
 
Ձիթապտղի յուղը  դրեք սառնարանում 30 րոպե, այնպես որ այն մի փոքր թանձրանա:  Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:
Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր էՙ ալյուրի որակից կախվածՙ ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:
 
Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն՜ որքան հնարավոր է բարակ: Խմորը պատեք  ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:
 
Խմորը փաթաթեք գլանակաձև՝սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով  բացեք խմորը և սկսեք աշխատանքը:
 
Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորը անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք  բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին: