«Ինձ համար գոյություն ունեն երկու բան՝ սեր եւ վախ». Փինքը նշում է 39-ամյակը
 
 
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, իր ծննդյան 38-ամյակն է նշում ամերիկացի հայտնի երգչուհի եւ երգահան Փինքը, որը ճանաչման է հասել 2-ականների սկզբին՝ թողարկելով Cant Take Me Home ձայնասկավառակը:
 
 
Իր Trouble երգի շնորհիվ յուրահատուկ ոճ ունեցող երգչուհին արժանացել է «Գրեմմիի»՝ հաղթելով «Լավագույն ռոք երգ» անվանակարգում:

 
 
Ամերիկյան Billboard ամսագիրը Փինքին անվանել է 2-21 թ-երի լավագույն փոփ-երգչուհին:
 
 
Փինքի կերպարը հաճախ է քննարկվում: Նրան համարում են եւ յուրահատուկ, եւ անճաշակ, երբեմն՝ նաեւ վուլգար: Բայց փաստն այն է, որ երգչուհին տարիներ շարունակ ամուր է պահում իր դիրքերը համաշխարհային երգարվեստում: Եւ դա անում է շնորհիվ իր տաղանդի՝ տարբերվող տեմբրի եւ ճաշակով երգացանկի:
 
 
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհու TOP 5 լավագույն հիթերը: