«Կապիկ» բառի համար փայտով ծեծել է 10-ամյա երեխային. Արտակարգ դեպք Արարատի մարզում
 
Արարատի մարզի Լուսաշող համայնքում օգոստոսի 15-ին անչափահասների միջեւ տեղի ունեցած ծեծի գործն ուղարկվել է դատարան:
 
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ օգոստոսի 15-ին ժամը 20:00-ի սահմաններում 10-ամյա Ռ.-ն կատակով 16-ամյա Հ.-ին անվանել է «կապիկ»:
 
16-ամյա տղան բարկացել է եւ ձեռքում եղած փայտով ծեծել 10-ամյա երեխային: 16-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նա հանձնվել է հսկողության: