Մուկուչյանը հին Հայաստանի ներկայացուցիչ, հանցագործ է:
 
Մենք անթույլատրելի ենք համարում, որ հեղափոխությունից հետո նման թափթփուկները մնան պետական ապարատում:
 
Տիգրան Մուկուչյանը, անցկացնելով որևէ ընտրություն, Հայաստանում մեծ կասկածի տակ է դնում ամբողջ համակարգը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Հայ կառուցողական կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
«Եթե ինչ-որ պաշտոնյա մեծ-մեծ խոսում է ու ասում, որ մենք կվերահսկենք ընտրությունները և այլն, դա մեզ համար բավարար պայման չէ: Ինչ է նշանակում: Մարդը հանցագործ է, 9 տարի Մուկուչյանի դեմ ազգը պայքարել է ու այսօր Մուկուչյանը պետք է մնա՞։ Հայաստանում հեղափոխությունից հետո առաջին լուրջ ընտրություններն են ու դրանք կազմակերպել Մուկուչյանի հետ, աբսուրդ է»,- ասաց Հովհաննիսյանը և ավելացրեց՝ եթե այդպես է, ապա Հայաստանում շատ բան չի փոխվել։
 
 
Հովհաննիսյանը նշեց՝ ենթադրենք, ընտրությունները անցան ազատ, արդար, թափանցիկ, դրանով մաքրվո՞ւմ է Տիգրան Մուկուչյանի անցյալը, մոռանա՞նք, որ նա հանցագործ է եղել: «Նույն ձևով Սերժ Սարգսյանին կարող ենք թողնել ինչ-որ պաշտոնում, մաքուր աշխատի ու ասենք՝ նա հանցագործ չէ, կամ Քոչարյանին հետ բերենք, մաքրենք, ասենք՝ հանցագործ չէ»,- վրդովմունք հայտնեց Դավիթ Հովհաննիսյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
 
 
 
Աղբյուրը՝ mer-info.ru