Բեյլ. Նախորդ մրցաշրջանում ստիպված էի խաղալ ցավարզկումովՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է, որ նախորդ մրցաշրջանում թիմին օգնել է առողջության հաշվին:
 
«Երբ բուժվում ես մի քանի ամիս, բարդ է սպասել եւս մի քիչ: Իհարկե, հեշտ է ասել, որ ես պետք է հանգստանայի, սակայն, երբ տեսնում ես, որ թիմակիցներդ անցկացնում են շատ կարեւոր խաղեր, բարդ է նստել եւ նայել:
 
Խաղալու համար ստիպված եմ եղել ընդունել ցավազրկող դեղեր: Գուցե պետք է համբերություն դրսեւորեի, որպեսզի վերականգնվեի: Դա ինձ թույլ կտար խաղալ ավելի լավ եւ անել այն, ինչը հիմա չեմ կարողանում կրնկի ցավի պատճառով»,- Բեյլի խոսքը մեջբերում է El Pais-ը:
 
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բեյլը մասնակցել էր Պրիմերայի 19 խաղի եւ դարձել 7 գոլի հեղինակ: