Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարբած զինծառայողը մտել է հարսանյաց սրահ և կոտրել ողջ գույքը
 
 
Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից:
 
 
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:
 
Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները, դռան ապակիները, այլ իրեր:
 
Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ նա հարբած է:
 
Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է: