Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրով 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի հնարավորության մասին
 
Հայաստանի կառավարությունը սոցիալական բնակարանաշինության ծրագիր է սկսելու, որով հնարավոր կլինի երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
 
 
 
«Այսօր Հայաստանում բանկային տոկոսադրույքների անկման գործընթաց է սկսվել: Մենք ունենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների անկման գործընթաց: Մենք շուտով սկսելու ենք սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որտեղ հիփոթեքային վարկով երկրորդային շուկայից հնարավոր կինի բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով: Հայաստանում երբեք 5.5 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ չի եղել»,- ասել է վարչապետը:
 
Նա նաև հավելել է, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում փոփոխություններ են իրականացնելու և զույգերի տարիքային շեմը 65-ից դարձնելու են 70, որպեսզի շուկայում ավելի շատ աշխուժություն լինի:
 
Աղբյուրը՝ mer-info.ru