Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Satik Seyranyan
 
Գործընկերներիս, ընկերներիս, ընթերցողներիս, հեռուստադիտողներիս ուզում եմ տեղեկացնել, որ 2017թ. դեկտեմբերի 28-ին ժամը 12.00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում (Բաղրամյան 3) տեղի կունենա Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարը: Երկար տարիներ լինելով լրատվության ոլորտում՝ լավ եմ պատկերացնում այսօր դաշտում առկա բոլոր խնդիրները և դրանք համախմբված լուծելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այսպիսով, մտադիր եմ առաջիկա համագումարում առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը և առաջարկները միության դերի և հետագա անելիքների վերաբերյալ։
 
Հեղինակի կողմից․
 
Աստղիկ Գևորգյանը 1992 թվականից Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն է, 2008 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ: 1991 թվականից ժուռնալիստական միությունների միջազգային կոնֆեդերացիայի խորհրդի (Մոսկվա), 1995 թվականից` Երևանի մամուլի ակումբի խորհրդի և վարչության անդամ։ 1956-1970 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում, նյութեր է տպագրել «Հայրենիքի ձայն», «Ավանգարդ», «Գրական թերթ», «Երեկոյան Երևան», «Իրավունք» և այլ թերթերում: Այսինքն ժամանակին նա էլ, ինչպես Սաթիկը, եղել է ակտիվ լրագրող, հետո դարձել է իշխանական թթվի քար։
 
Որպես ժուռնալիստների միության անդամ կարող եմ ասել, որ ես նրա տեղը չգիտեմ, նա՝ իմ։ Այդ կառույցը մեռած, բայց արտոնյալ լծակներից օգտվող կառույց է։ Եթե որևէ լրագրող, լրատվամիջոց կառույցի աջակցությունը զգացել է, խնդրում եմ ձայն հանի։
 
ՀԳ Ինչ վերաբերվում է Սաթիկի գրառմանը, որ նա ուզում է դառնալ նախագահի թեկնածու, ըմբռնումով ենք մոտենում ․․․ Ինչ կա որ, Սաթիկը նախագահի մասով Ռ-Էվոլյուցիա է անում․․․
 
Հասմիկ Բաբաջանյան