Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում բնակիչները նկատել են բավականին ցայտուն արտահայտված պտտահողմ։
 
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  մետեորոլոգ Գագիկ Սուրենյանը։
 
Պտտահողմը առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի ձևով կախվում ներքև՝ հաճախ մինչև Երկրի մակերևույթը։ Բարձրությունը 800-1500 մ է։
Պտտահողմում օդը շարժվում է ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վեր՝ իր հետևից ձգելով փոշի և ջուր։ Օդի պտտման արագությունը մի քանի տասնյակ մ/վ է,  տրամագիծը՝ տասնյակ մետրեր։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով, կարկուտով, կարող է մեծ ավերածություններ պատճառել։
 
Հայաստանի տարածքում դիտվում է հատկապես ամառվա չոր և տաք եղանակներին։