Հիշեցնենք, որ Երևանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:
 
Բարեբախտաբար, քաղաքացիներն արագ նկատել են և հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:
 
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց:
 
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունն ու արարքի դրդապատճառները:
 
 
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտնելով, որ այցելել է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված տղամարդուն։

 
 
Փաշինյանն այցելել է ինքնահրկիզված տղամարդուն.
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
 
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,- գրել է նա:
 
Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ էր արել: