ԽՈՅԵՐ
 
Այսօր դուք եզակի հնարավորություն ունեք Տիեզերքից ստանալ գրեթե այն ամենը, ինչ կկամենաք:  Խոյերին միայն բավական է կենտրոնանալ այն ամենի ուղղությամբ, ինչը իրենք ցանկանում են:
 
ՑԼԵՐ
 
Այսօր անհրաժեշտ է, որպեսզի դուք մոռանաք ձեր այն բարդույթների մասին, որոնք խանգարում են ձեզ երջանիկ լինել անձնական կյանքում: Աստղերը հուշում են, որ հենց ինքնավստահության բացակայությունն է ձեր խնդիրների զգալի մասի հիմնական աղբյուրը: 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այս օրը Երկվորյակներին սիրո եւ նոր ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու բազում հնարավորություներ կընձեռի: Կարեւորը՝ նման բազմազանությունից ձեր գլուխը չկորցնեք: 
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր, որքան էլ լավատես լինեք, անձնական կյանքում կարող եք անզորության զգացում ապրել: Սակայն աստղերը հուշում են, որ անհանգստանալու պատճառներ չկան: Դուք ուղղակի հոգնել եք՝ չափազանց շատ ուժեր վատնելով սիրելիի հետ  հարաբերությունները պարզելու վրա:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր Առյուծները եւ նրանց սիրեցյալները հիանալի, ներդաշնակ տրամադրություն կունենան: Նրանց սրտերը համահունչ կբաբախեն, իսկ աչքերը կփայլեն՝ միմյանց տեսնելուն պես: 
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր Կույսերը պետք է պատրաստ լինեն նրան, որ սիրելիի հետ հարաբերություներում ամեն ինչ այնքան լավ չի լինելու: Փոխըմբռնման պակասը, վեճերը եւ կոնֆլիկտները կառաջանան դատարկ տեղում՝ ցանկացած մանրուքից: 
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր դուք կկարողանաք վայելել կյանքը: Դա կարտահայտվի ձեր ուրախ տրամադրության, ցանկացած մանրուքից ուրախանալու ունակության մեջ: Դե, իսկ հակառակ սեռի ներկայացուցիչները կձգտեն դեպի ձեր ժպիտը եւ փայլուն աչքերը:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր չարժե բարդացնել հարաբերությունները սիրելիի հետ, իսկ ցանկացած լուրջ խոսակցություն ավելի լավ կլինի հետաձգել: 
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր Աղեղնավորները կարող են հրապուրվել, քանի որ թեթեւամիտ տրամադրության մեջ նրանք կլինեն: Օրը նրանց կստիպի չմտածված եւ իմպուլսիվ որոշումներ ընդունել: 
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Եթե վերջերս Այծեղջյուրների սիրտը կոտրված է եղել, այսօր նրանք վերջապես ուժ կունենան իրավիճակին նոր տեսանկյունից նայելու: Ձեր առջեւ նոր հնարավորություններ եւ ճանապարհներ են բացվում, ինչպես նաեւ նոր սեր:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր դուք հնարավորություն կունենաք նորովի տեսնել այն մարդկանց, ում վաղուց եք ճանաչում: Վայելեք իրավիճակը, եւ թող ամեն ինչ ճիշտ ժամանակին կատարվի:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր լավ օր է նրա համար, որպեսզի Ձկները իրենց սիրելիին որեւէ գաղտնիք բացեն կամ էլ մեկ այլ կերպ ցուցադրեն իրենց վստահությունը: Դրանով նրանք ավելի խոցելի չեն դառնա, սակայն հաստատ իրենց էլ ավելի երջանիկ կզգան: