Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Իմ կարծիքով, Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը ինքնիշխան պետության առաջնորդի հավասարակշռված խոսք էր և պայմանավորված բացառապես իր պետության շահերով: Եկեք անկեղծ լինենք:
 
Մենք էլ սովոր չենք, որ Հայաստանի ղեկավարը գնա Կրեմլ և նայելով նրա տիրոջ աչքերին՝ խոսի ինքնիշխանության և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտության մասին: Սա իսկապես նոր ու արժանապատիվ որակ է մեր պետությունների հարաբերությունների պատմության ողջ ընթացքում, և այսուհետ այս պահվածքը պետք է դրսևորել միշտ՝ բոլոր պետությունների հետ ունեցած հարաբերություններում: