Էստոնիայում անվճար է դարձել հասարակական տրանսպորտով երթևեկությունը
 
Էստոնիան Եվրոպայում առաջին երկիրն է, որտեղ ներքաղաքային և միջքաղաքային տրանսպորտը անվճար է: Փորձը շարունակվում է արդեն երկու ամիս, և պաշտոնյաները գոհ են արդյունքից՝ գրում է segodnya.ua-ը:
 
Քաղաքացիների համար դա գումարի տնտեսում է, իսկ իշխանությունների համար՝ շահույթ, քանի որ մարդիկ սկսել են ավելի քիչ օգտվել ավտոմեքենաներից և տնտեսած գումարները ծախսում են զվարճանքի և կենցաղային անհրաժեշտությունների վրա, ինչը խթանում է տնտեսության զարգացումը:
 
 
 
 
 
 
 
 
Առայժմ անվճար երթևեկությունից օգտվում են մինչև 19 տարեկան և կենսաթոշակային տարիքի քաղաքացիները: Մոտ ժամանակներում, սակայն, երթևեկությունը անվճար կդառնա բոլորի համար: