Ադամ Ադամյան
 
ԲԱՐԻ ԵՐԵԿՈ Այսօր,տղաներով որոշեցինք գնալ «Արարատ» կոնյակի գործարան։ Ինչպես կասեր Մեծն Պարոնյանը՝«ոտքս կոտրեր, չերթայի»։ «Բաց դռների» օր էր։ Բազում խմբեր կային, նաև զինվորներ՝ հոգևորականի ուղեկցությամբ։ Այն, ինչ տեսա, ապշեցուցիչ էր։ Ադրբեջանի դրոշը։ Այն աստիճան էի զայրացել, որ մոռացել էի, նույնիսկ, Ռուսաստանի նախագահների անվանական տակառները։ Էքսկուրսավարները հպարտորեն այցելուներին ցուցադրում էին այդ դրոշը, զինվորներին նույնպես։
 
ՀԳ. Հանկարծ չասեք, թե ֆրանսիացիների գործարանն է, ինչ ուզեն, կանեն։ Այլապես, խոստանում եմ, Ֆրանսիայի ահաբեկչության օրը, ահաբեկիչների դրոշով, իրենց դեսպանատան դիմաց նստել, մայթը մերն է։