Ռեժիսոր Արշակ Զաքարյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որով ահազանգում է, որ Երևան քաղաքի Կորեայի ձոր կոչվող հատվածը  որոշ մարդիկ   վերածում են շինարարական աղբանոցի:
 
Հատկանշական է, Արշակ Զաքարյանը նշում է, թե ապօրինության մասին տեղեկացրել է քիչ հեռու գտնվող ոստիկաններին, որոնք, սակայն, չեն արձագանքել իր ահազանգին:
 
«Ոչ մի բան էլ չի աշխատում, ոչ դուխովնա աշխատում, ոչ էլ Սաշիկի պրիոմն էր աշխատում, որ ասում էին Սաշիկիննա:
 
Այ սենց թքած ունեն̷շատ լավ էլ գիտեն և բնապահպանները և Արաբկիրի թաղապետարանը և ոստիկանությունը»,- ասում է նա:
 
Կորեայի ձորը վերածում են շինարարական աղբանոցի. Արշակ Զաքարյանն ահազանգում է և տեսանյութ ներկայացնում
 
Մանրամասները ստորև տեսանյութում՝