Ջորջ և Ամալ Քլունիները Հոլիվուդի ամենաօրինակելի զույգերից են համարվում։ Սակայն աղբյուրների խոսքով՝ նրանց հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։
 
Զույգի մտերիմ ընկերոջ խոսքով՝ վերջերս Ամալը սկսել է վերահսկել ամուսնու գրեթե յուրաքանչյուր քայլը, մեկուսացված և պահանջկոտ է դարձել։ Այդ պատճառով Ջորջն իրեն մեղավոր դեռահասի նման է զգում։
 
 

 
 
 
«Ջորջին թվում է, թե այդ հարաբերությունների գերին է դարձել։ Օգոստոսի վերջին նա և կինը լուրջ վիճել են։ Ամալը կարծում է, որ հենց ամուսինն է խնդիրներ ստեղծում իրենց ամուսնության մեջ»,-ասել է աղբյուրը։