Շատերն են հիմա մտածում, թե ում է վերաբերվում Պուտինի ֆեսբուքյան այս գրառումը․․․
 

 
Գուցե Պուտինն այն որպես փաստ է ներկայացրել, առանց պատկերացնելու, որ յուրաքանչյուր հայ՝ կարդալով այս սրտառուչ գրառումը, կասի, որ դա հատուկ է միայն հայ ազգին:
 
Պուտինյան Մատրենան հայ ժողովրդի ընդհանրական կերպարն է:
Կարդանք թե ինչ է գրում Պուտինը ռուս մի կնոջ՝ Մատրենա Իվանովնայի արարքի մասին.
 
 
«Պատերազմի ժամանակ նա վաճառել է այն ամենը, ինչ ուներ՝ տունը, անասուններին, իրերը և եկել է գյուղխորհուրդ մի տոպրակ փողով և այս խոսքերով.
 
«Այս գումարով ինքնաթիռ գնեք: Իմ տղաները պատերազմում են, պետք է օգնել նրանց»:
 
ՌԴ նախագահը համոզվել է, որ Արցախյան գոյամարտը հայ ժողովուրդն այդպես է հաղթել: Բոլորս եղել ենք Մատրենա: Քառօրյա պատերազմը ևս դրա վկայությունն է:
 
 
 
Թող Պուտինը համոզված լինի, որ անգամ մեր օլիգարխները, երբ զոհասեղանին դրվի հայրենիի հարցը, եթե կամավոր Մատրենա չդառնան, ժողովրդի ճնշման շնորհիվ Մատրենա կդառնան:
 
Զոհասեղանին մեր ընդհանուր երկիրն է: Այս կետում բոլորս միասին ենք, մի մարդ Հավաքական Մատրենա: