Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
 
Դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Սարգսյանն ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո:
 
Դահլիճում ներկա գտնվողները դատարանի այս որոշումը ծափահարություններով ու բղավոցներով ընդունեցին:
 
Նախորդ նիստին պաշտպանական կողմը նշել է, որ Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքեր առկա չեն, մեղադրող դատախազը, սակայն պնդել էր հակառակը՝ նշելով, որ Սարգսյանը դեռեւս տարիներ առաջ ճնշում է գործադրել գործով տուժողի, ինչպես նաեւ վկաների վրա:
 
Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում: