Դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, բախվել են Lexus մակնիշի 10 GS 909 համարանիշի, Toyota մակնիշի 9987 AD տրանզիտ համարանիշի և LADA 110 մակնիշի 60 DL 077 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: