Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է լուսանկարներ հրապարակում ընկերների հետ, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
 
Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա գտնվում է Շուշիում՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում: Իսկ սեւ-սպիտակ լուսանկարին կից Սոֆի կատարել է հետեւյալ գրառումը. «Աստված Պահապան»:
 

 
 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում կրկին անգամ ցուցադրել էր իր շքեղ ավտոմեքենան: Իր եւ իր մեքենայի լուսանկարին կից Սոֆի կատարել էր հետեւյալ գրառումը. «Ճանապարհ… այս անգամ դու ինձ Սևան տարար)»: