Օրերս հմայիչ Ջուլիա Ռոբերտսին նկատել էին Toronto International Film Festival կինոփառատոնին, որը կայացավ Տորոնտոյում: Դերասանուհին ներկայացրել է «Վերադարձ դեպի տուն» սերիալը, որում գլխավոր դերերից մեկն է ստանձնել: 
 
Ֆիլմում Ռոբորտսը մարմնավորել է սոցաշխատողի, որի անունը Հայդի է: Վերջինս հատուկ պետական կազմակերպությունում է աշխատում եւ օգնում է պատերազմ վերապրած  զինվորներին վերականգնվել:
 

 
 
 
Սա կարելի է համարել պատմական, վավերագրական նոտաներով սերիալ, որի սերիաներից որոշները կինոֆառատոնին ներկայացվեցին ու արժանացան քննադատների բարձր գնահատականին:
 
Հաշվի առնելով այն փաստը, որ սերիալի ռեժիսորը Սեմ Էսմեյլն է, կարելի է եզրակացնել, որ այս սերիալը «Միստեր Ռոբոտի» պես լարված ու դինամիկ կլինի:
 

 
 
 
50-ամյա դերասանուհին այնուհետեւ Մալիբուի զբոսանքի ժամանակ է նկատվել, որի ընթացքում սուպերմարկետից գնումներ է կատարել: Ի դեպ, առօրեական հագուստով դերասանուհին գրեթե անճանաչելի է:
                                                         
Աղբյուրը՝  Daily Mail
 
Աղբյուրը՝ style.news.am