Դեկտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Jetta մակնիշի 88 AO 838 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ վարորդը միայնակ չի եղել: