Բելլա Հադիդը աշխարհի աեմապահանջված մոդելներից է ժամանակակից աշխարհում: Նրա գործն այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Նա յուրաքանչյուր վայրկյան պետք է պատրաստ լինի զարմացնել իր երկրպագուներին, առանձնանալ մյուս շքեղ մոդելների շարքում:
 
 
 
 
Դե ինչ, այս անգամ դա նրան վստահաբար հաջողվել է, նա շքեղ լուսանկարներ է հրապարակել Instagram-ում:
 
 
 
 
21-ամյա գեղեցկուհի սեւահերը, ով ի դեպ Քենդալ Ջենների մտերիմ ընկերուհին է, ներկայացել է մի հանդերձանքով, որն ավելի շատ մերկություն է հիշեցնում:
 

 
 
 
Խոր լանջաբացվածք, թափանցիկ հատվածներ, կիպ, մարմինն ընդգրկող կտոր. Էլ ի՞նչ է պետք բոլոր ներկաներին ու համացանցի օգտատերերին խենթացնելու համար:
 

 
 
  
Ի դեպ, հիշեցնենք, որ աստղը քրոջ՝ Ջիջիի հետ Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակներում զարդարել էր Brandon Maxwell բրենդի ցուցադրության պոդյումը՝ ներկայանալով իկանացիությունն ընդգծող կանաչ, մետաքսե երկարափեշ զգեստով: