ԽՈՅԵՐ
 
Այսօր զարմանալի կերպով կնկատեք, որ սկսել եք մոռանալ ձեր սիրելիի սովորույթների, նախասիրությունների եւ նրա բնավորության այլ առանձնահատկությունների մասին։ Ստիպված եք կամ ակտիվորեն սկսել հիշել դրանք, կամ էլ խնդրել ձեր սիրելիին, որպեսզի նա ձեզ ինչ-ինչ բաներ հիշեցնի, եթե, իհարկե, դա նրան չի վիրավորի։
 
ՑԼԵՐ 
 
Այսօր հնարավոր է ձեր մասին ինչ-որ նոր բան իմանաք, որն արդեն արդիական չէ։ Միգուցե ձեզ պատմեն այն մասին, թե ինչ տպավորություն եք թողել առաջին հանդիպման ժամանակ, եւ դուք միասին կծիծաղեք դրա վրա։
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 
 
Այսօր դուք ձեզ առաջին դասարանցու պես կզգաք։ Ամեն ինչ անսովոր եւ վախենալի կլինի։ Ամեն դեպքում, այս ամենից ձեր տպավորությունները կլինեն հիանալի։ Այդ իսկ պատճառով, եթե վաղուց էիք ցանկանում ձեր հարաբերություններում կարեւոր քայլ անել, արեք դա այսօր եւ չեք փոշմանի։
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր զգացմունքները եւ մտադրությունները։ Սակայն նա դրա համար շատ ջանք կփաթի եւ արդյունքում լիարժեք կգիտացի ձեր ծրագրերը։ Չմոռանաք դրա համար գովել նրան։
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին կցանկանա զարմացնել ձեզ ինչ-որ յուրահատուկ, հիշվող եւ անկրկնելի բանով։ Անգամ եթե դուք նրա այդ քայլերը յուրօրինակ չհամարեք, ապա գոնե ձեւացրեք, թե այդպես է։ Թող որ ձեր հիացմունքը նրան դրդի նոր եւ իսկապես զարմանալի քայլերի։
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ որեւէ գաղտնիք վստահել, եւ ոչ այն պատճառով, որ վախենում է, թե դուք նրան չեք հասկանա կամ էլ ինչ-որ մեկին կպատմեք դրա մասին, այլ քանի որ կարծում է, թե դեռ դրա ժամանակը չէ։ Ամեն ինչ ձեզ համար ավելի ուշ կբացահայտվի։
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր դուք անսպասելիորեն կհանդիպեք մեկին, ով որոշիչ դերակատարում կունենա ձեր անձնական կյանքում։ Միգուցե հենց այդ հանդիպման շնորհիվ սիրելիի հետ ձեր հարաբերությունները կտրուկ փոխվեն, իսկ միգուցե սիրելին ինքը փոխվի։
 
ԿԱՐԻճՆԵՐ
 
Այսօր սիրելին ուշադրության եւ համբերատարության կարիք կունենա, քանի որ առանց մեկը մյուսի անհնար կլինի։ Միայն այս երկուսի առկայության դեպքում նա կկարողանա հանդուրժել ձեր հոռետեսական տրամադրություններն ու զրույցն ուղղել դրական կողմ։
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր դուք հերթական անգամ կհամոզվեք, որ անգամ ամենավատ իրավիճակից դուրս գալու ելք կա, ընդ որում՝ ոչ այնքան տհաճ ելք։ Կարեւորը՝ գտնել այն եւ ճիշտ օգտագործել։ Անձնական կյանքի հաջողություններն այսօր բացառապես ձեզանից են կախված։
 
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին կլինի ձեր եւ ձեր ընտանիքի պահապան հրեշտակը։ Աշխատեք այնպես անել, որ նրա այդ առաքելությունը շատ դժվարին չլինի, այլ հակառակը՝  նա դրանից ոչնչի հետ չհամեմատվող հաճույք ստանա։
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր դուք եւ ձեր սիրելին շրջապատի մարդկանց փոքրիկ երեխաների կհիշեցնեք, ում դաստիարակը միայնակ է թողել՝ ի ուրախություն ձեզ։ Չնայած, երեխաները ձեզանից շատ բան ունեն սովորելու՝ խենթություններ անելու ու  վարակիչ ծիծաղելու առումով։
 
ՁԿՆԵՐ 
 
Այսօր բավականին հոգնած կլինեք, այնպես որ՝ աստղերը խորհուրդ չեն տալիս ժամադրություն կազմակերպել։ Սիրելիի սպասելիքներն այսօր չեք կարողանա արդարացնել։