Պուտինի նվերն Ալիևին. ձերբակալվել է Աբոսզոդան. 
 
 
Ռուս-ադրբեջանական հարաբերություների աննախադեպ ջերմացումը և հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող ճգնաժամային երևույթները իրենց ուրույն արձագանքն են գտնում ՌԴ-ում…Մոսկվան շարունակում է պաշտոնական Երևանին “հաղորդագրություններ” հղել…
 
 
ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հանդիպումից մեկ օր առաջ՝սեպտեմբերի 7-ին Մոսկվայի մարզի Լյուբերցիի քաղաքային դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավար,հայ ազգի բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդան…Մեկ ամսում դատարանը նաև որոշելու է,թե հանձնելու է Աբոսզոդային Բաքվին,թե՝ոչ…
 
Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ նվեր է Պուտինի կողմից Ադրբեջանի բռնապետին.ավագ և կրտսեր Ալիևները վաղուց էին փորձում Բաքվի բանտերից մեկում տեսնել Թալիշ-Մուղանյան Հանրապետության օրենսդիր մարմնի առաջին խոսնակին,ով պաշտոնական Բաքվի համար միշտ մեծ գլխացավանք է եղել…Աբոսզոդան թալիշական ազգային շարժման ամենաակտիվ գործիչներից է և հաճախակի է լինում Երևանում,ինչպես նաև բազմաթիվ իր հարցազրույցներում բացահայտում է պաշտոնական Բաքվի Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդների նկատմամբ տարվող քաղաքականությունը,որի նպատակն է ձուլել և արտաքսել թալիշներին, լեզգիներին, թաթերին,ուդիներին և այլ բնիկ ժողովուրդներին…
 
Իր դեմ սկսված հալածանքներրից հետո Աբոսզոդան 1994 թ-ից բնակվում է ՌԴ-ում… Սակայն 2005 թ-ին նա վերադարձավ Ադրբեջան…Աբոսզոդայի թալիշամետ քաղաքականությունը դուր չեկավ Իլհամ բաբային,որի արդյունքում թալիշ ակտիվիստը 2010 թ-ին քաղաքական ապաստան խնդրեց Մոսկվայից,որտեղ և մինչև հիմա բանակվում էր…
 
Կրեմլում շատ լավ են պատկերացնում, թե Աբոսզոդային ձերբակալելով և հայտարարելով ,որ հանձնելու են Բաքվին, ինչ իրավիճակում է հայտնվում պաշտոնական Երևանը… Աբոսզոդան՝մեր կողմից տարվող հակաադրբեջանական քարոզչության ամենակարևոր “դրվագներից” է…Վերջինիս ձերբակալությունը մեծ հարված է հայամետ գործնեություն ծավալող մեր բարեկամների համար ևս….
 
 
 
Աբոսզոդայի ձերկալաությունը մեծ հարված է նաև Ադրբեջանի բնիկ ժողովրդների այն ակտիվ ներկայացուցիչներին ևս,ովքեր թալիշ ակտիվիստի նման միշտ բացահայտել են Բաքվի կողմից իրենց ազգերի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությունը…
 
 
Ֆարհադդին Աբոսզոդայի ձերբակալությունը ևս մեկ մեսիջ է պաշտոնական Երևանին,ինչպես նաև “կրեմլյան привет” Բաքվին,ուր շուտով՝սեպտեմբերի 25-ին այցելելու է ՌԴ նախագահը…
 
Հ.Գ. ՀՀ իշխանություններն, ինչպես նաև ռուսասատնաբնակ մեր ակտիվ հայրենակիցներն ամեն ինչ պետք է անեն, որ Աբոսզոդան ոչ միայն չարտաքսվի Բաքու, այլև շատ արագ ազատության մեջ հայտնվի…
 
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
 
Աղբյուրը՝ armlife.am