Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շնորհավորել է «Բարսելոնա»-ի իր նախկին խաղընկերներին օրեր առաջ «Ռեալ»-ի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակի կապակցությամբ (3:0): Այս մասին հայտնում է Express-ը՝ հղում անելով իսպանական մամուլին:
 
Աղբյուրի տեղեկություններով, բրազիլացի հարձակվողը զանգահարել է «կապտանռնագույններ»-ի մի քանի ֆուտբոլիստի և շնորհավորել հիանալի խաղի ու հաղթանակի համար:
 
Հաղորդվում է, որ Նեյմարը զարմացած է Վալվերդեի օրոք «Բարսելոնա»-ի գրանցած խաղային աճից: