Չորս օր առաջ Ֆիլիպ Կիրկորովը եւ Նիկոլայ Բասկովը ներկայացրեցին «Իբիցա» նոր համատեղ հոլովակը: Նոր խուլիգանական հոլովակն, անկեղծ ասած, այնքան էլ հաջողված չէ, որքան «Տրամադրության գույնը կապույտն է» հոլովակը, սակայն մարդկանց դուր է գալիս ամեն տեսակի անհեթեթություն, ահա եւ նայում են:
 
 
Հոլովակում հայտնվում են նաեւ Սերգեյ Շնուրովը, Գարիկ Բուլդոգ Խարլամովը, Անիտա Ցոյը, Անդրեյ Մալախովը, Վալերի Լեոնտեւը, Ալիսա Լոբանովան:
 
 
Ի դեպ, նկարահանման պատասխանատուն է հեռուսատահաղորդավարներ Իվան Ուրգանտի եւ Ալեքսանդր Գուդկովի ղեկավարությամբ այն նույն խումբը, որը նկարահանել էր սկանդալային «Տրամադրության գույնը կապույտն է»:
 
Հեղինակները նշում են, որ տեսանյութը բոլորի համարն չէ, եւ համառորեն հորդորում են, որ անչափահասները չդիտեն հոլովակը, քանի որ լեցուն է անպարկեշտ բառապաշարով, բռնության տեսարաններով եւ ալկոհոլի օգտագործմամբ: