Երգչուհի Քրիստինե Պեպելյանն այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Նա հազվադեպ է գրառումներ կատարում, նոր լուսանկարներ հրապարակում: Այսօր այդ օրերից է: Երգչուհին իր Instagram-ում նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է հմայիչ կերպարում: Խոսելով կյանքի մասին երգչուհին իր տեղադրած լուսանկարին կից ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Գնահատեք ակնթարթը!!! Չէ որ կյանքի յուրաքանչյուր ակնթարթ նոր հնարավորություն է…»:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ, երգչուհին  Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Տեղադրված սև-սպիտակ լուսանկարին կից երգչուհին ռուսալեզու մեկնաբանություն էր թողել:
 

 
 
 
«Գնահատեք այն, ինչ ունեք, քանի դեռ ուշ չէ… Մենք չենք կարող իմանալ, ինչ կպատահի մեզ հետ կյանքում, հետևաբար քանի դեռ կարող եք գնահատել, գնահատեք, քանի դեռ ուշ չէ, գնահատեք…!!!», - լուսանկարին կից գրել էր երգչուհին: