
Նշվում է, որ քաղաքապետարանն այդ որոշմանն է եկել անվտանգության նկատառումներից ելնելով:
Տեղական իշխանությունները խնդրել են քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ հարցին՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակն ու տոնակատարության ժամանակ հնարավոր սադրանքների ռիսկը:
Ավելի վաղ Բեշիկթաշի թաղապետարանը չեղարկել էր հրեական Հանուկա տոնի հետ կապված զանգվածային միջոցառումները՝ հաշվի առնելով Երուսաղեմի շուրջ ստեղծված լարված իրավիճակի պատճառով Թուրքիայում տիրող հակասեմական տրամադրությունների աճը:
Աղբյուր՝ tert.am