Սերժ Սարգսյանը շատ կարևոր վկա, գուցե նաև վկա չէ. ՀՔԾ պետ
 
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարց ուղղվեց՝ արդյոք Սերժ Սարգսյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ.
 
«Քննիչն է որոշելու, երբ հարցաքննի: Հարցաքննելն ինքնանպատակ չէ: Այն պետք է արդյունավետ լինի: Մինչև այս պահը նպատակահարմար չեն գտել հարցաքննել Սերժ Սարգսյանին: Ըստ իս՝ նա շատ կարևոր վկա է: Գուցե նաև վկա չէ: Ես չգիտեմ, թե դատավարական ինչ կարգավիճակով կհարցաքննվի Սերժ Սարգսյանը: Մի ստիպեք ինձ բացահայտել նախաքննության գաղտնիքը: Այն ինչ բացահայտեցի, չի կարող հետընթաց ունենալ, այսինքն դրանք առգրավված փաստաթղթեր են և այլն», – ասաց Խաչատրյանը: