Մերի Հակոբյանի հրապուրիչ կերպարում
 
Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ: Սակայն, այսօր  նա նոր լուսանկարն է հրապարակել, որում նա ներկայացել է մեղմ դիմահարդարմամբ:  Հմայիչ լուսանկարին կից Մերին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը:
 
«Մարդը՝ շատ եւ առանց իր հանդեպ խղճահարության աշխատող, իրեն չխղճացող կամ շատ տանջված, սակայն չկոտրված, իր ամբողջ կյանքի ընթացքում դառնում է յուրահատուկ: Նրան ոչ ոքի հետ չես շփոթի: Նա մետաղ է, որը հալվելով ստացել է իր տեսքը: Մետաղի համար ամենասարսափելին այն է, որ նա կվախենա հալվելու ցավից եւ ողջ կյանքւմ կմնա, որպես մետաղյա հանքանյութ»:
 
 

 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում գիշերային ակումբից տեսանյութ էր հրապարակել, որում նա թեժ պարեր էր ներկայացրել: Դերասանուհին նշել էր նաեւ գտնվելու վայրը՝ Դուբայ: Հրապարակմանը կից Մերին մեկնաբանություն չէր թողել, սակայն հեշթեգներում նշել էր՝ «քեզ խնդրում եմ մի գնա», ինչպես նաեւ այն ակումբի անունը, ուր այցելել էր դերասանուհին: