Ո՞վ էր տեսել անվտանգությանը լսեն. ԱԱԾ պետի նախկին տեղակալը նկատում է
«Սկզբից ես չկարողացա հավատալ, որ հնարավոր է գաղտնալսել նման մակարդակի պետական պաշտոնյաներին: Մտածեցի, որ դա ինչ-որ ֆեյք է, սակայն երբ դրան արձագանքեց երկրի վարչապետը և չհայտարարեց, որ շինծու է, ապա ինչ-որ լուրջ բան է կատարվում: Ավելի ուշ իրենք էլ հաստատեցին որ խոսակցությունը իրական է»,- Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային ձայնագրությանը ասաց  Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Գուրգեն Եղիազարյանը զարմացած է .«Ո՞վ կարող է լսել նման լրջագույն պաշտոնյաների խոսակցությունը: Ի վերջո մենք երկիր ունենք:Եթե մեկին պետք էլ սեն, ապա դա պետք է անի անվտանգությունը: Ո՞վ էր տեսել անվտանգությանը լսեն: Սա հումորի բնագավառից է: Անգամ այս պարագայում չեմ կարողանում հավատալ կատարվածին: Խաչատուրովի պահով էլ ասեմ, որ չկա դեռ այն մարդը, որը կկալանավորի Խաչատուրովին: Նրան կալանավորելու համար նախ պետք է հետ կանչեն պաշտոնից: Նրան հիմա կալանավորելը կնշանակի քայլ կոլեկտիվ անվտանգության դեմ, իր վատթարագույն հետևանքներով»,-ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը:
Հեղինակ՝ Լուսին Ղազարյան