Այսօր հրավիրած ասուլիսում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին: 
 
 «Ունենք ստացած ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, ունենք սխեմա, որտեղ հստակ երևում է՝ որտեղից է սկսվում, չեմ ցույց տա, գաղտնի է, ոնց է գալիս և հասնում, Քոչարյանի ընտանիքը դառնում սեփականատեր։ Ունենք գումարի սկզբնաղբյուրը, որտեղից այդ գումարն ի հայտ եկավ, և այդ գումարը ոնց փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Արդեն հարուցվել է քրեական գործ՝ պարզելու, թե որտեղից է եկել այդ ունեցվածքը»։
 
 ԱԱԾ պետն անդրադարձավ նաեւ  Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին. «Էն մարդիկ, որ ասում էին՝ բա ո՞ւր են Սաշիկի 50 տոկոսները, ասեմ՝ Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են: Հավատացեք առաջիկայում ամբողջը կհրապարակվի: Միլիարդավոր դոլարներ են գողացված այս երկրից»: