ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ  մեկնաբանել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությանը: 
 
«Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար այն պայմաններում, երբ դատական համակարգը երկար ժամանակ սասարկել է այդ կոռուպցիան: Պլանավորված է եղել սպասարկել կոռուպցիոն համակարգին:Վարչապետ լինելով որևէ բան չեմ թաքցրել ձեզնից: Այդ դատավորները զանգում են որոշ հարցերով, հարցնում` էս գործով ի՞նչ անեմ, վայ վախում եմ, չգիտեմ ոնց վարվեմ»,-նշեց վարչապետը:
 
Վարչապետը նկատում է, որ յուրաքանչյուր սխալվող պատասխան է տալու, իսկ ինքը թալանչիների հետ կոմպրոմիսի չի գնա:
 
«Մարդիկ զգում են և այդ մարդկանց անունները կոնկրետ են` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Տարոն Մարգարյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան…էս մարդիկ հասկանում են, որ թալանածը հետ տալու ժամանակն է և անցել են գաղտնալսումների: Ժողովրդի վրա կրակած մարդիկ պետք է պատասխան տան, ժողովրդի հացը թալանածը պետք է պատասխան տա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
 
«Մենք շանտաժի չենք տրվելու: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, վերադարձնելու են թալանածը: Ժողովուրդ ջան դուք պետք է կանգնեք մեր թիկունքին, որ պատասխան տան բոլոր հանցագործները»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չակերտավոր քաղաքական հետապնդյալները լրատվամիջոցներ և ֆեյքեր գնելով անցել են պաշտպանության և հակահարվածի:
 
Փաշինյանը նշեց, որ այսօր` սեպտեմբերի 11-ին, երեկոյան ժամը 19:00-ին ինքը մասնակցելու է Դավթաշեն համայնքում կայանալիք «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին և ելույթ է ունենալու:
 
Նյութի աղբյուրը՝ primenews.am