Պետք էր համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում չկա. ԱԱԾ տնօրենը մեկնաբանում է
 
Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի դատարանի հայտնի վճիռը կայացնելու օրը: Բոլորդ լսել եք, չեմ մանրամասնի, բայց հաշվի առնելով, որ դատարանի առջև կանգնած էին հանրապետության երկրորդ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում չկա, ասուլիսի ժամանակ իր և ՀՔԾ պետի աղմկահարույց ձայնագրությունը մեկնաբանեց ԱԱԾ տնօրեն Արթւր Վանեցյանը:
 
ԱԱԾ տնօրենը նշեց, որ դա եղել է զուտ իրավաբանական քննարկում՝ հավելելով, որ հիմքերի հետ կապված եղել է խնդիր, որը ցանկացել է պարզաբանել, ՀՔԾ պետն էլ՝ որպես իրավաբան,տվել է մեկնաբանություն:
Արթուր Վանեցյանը շեշտեց, որ շարունակելու են այն պայքարը, որը սկսել են և ոչ մի խոչընդոտ  իրենց չի կանգնեցնի:
 
«Հայաստանից թալանված գումարները հետ են վերադարձվելու, մարդասպանները կանգնելու են  դատարանի առջև»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը: