Դեկտեմբերի 27-ին, ժամը 08:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 10-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1972 թ. ծնված Մ. Տ.-ի դին: