Քիմ Քարդաշյանը այն հայտնիներից է, ում ամեն քայլափոխը հետաքրքիր է երկրպագուների համար: Հայուհու ցանկացած նոր հանդերձանք մեծ քննարկումների առիթ է դառնում, դե իսկ ինչ վերաբերվում է նրա կիսամերկ լուսանկարներին, դրանք ոչ ավել, ոչ պակաս խենթացնում են օգտատերերին:
  
Այս անգամ 37-ամյա ռեալիթի-շոու աստղը իր  Instagram-ում հրապարակել է հերթական կրքոտ լուսանկարը: Դրանում աստղը, կարելի է ասել վայրի տեսք ունի: 
 
 
 
Թերեւս գուշակեցիք, որ հեռուստաաստղն այս լուսանկարով եւս անոնսել է իր կոսմետիկի միջոցները:
 
 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը ցույց էր տվել դստերը՝ Չիկագոյին եւ զարմուհուն՝ Թրուին (Քլոե Քարդաշյանի դստերը): Իր Twitter-ում 37-ամյա ռեալիթի-շոուի աստղը հրապարակել էր լուսանկար, որը մակագրել էր հետեւյալ կերպ. «Քնկոտ երեկույթ»: