Ալիևը ներում է շնորհել Ալեքսանդր Լապշինին«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կարգադրություն է ստորագրել, որով ներում է շնորհել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին»,- հաղորդում է АзерТАдж-ը:
Կարգադրությունում ասվում է, որ Ալեքսանդր Լապշինը ներման է արժանացել Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետով:
Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսի 20-ին Լապշինը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: