ԽՈՅԵՐ
 
Այսօր առանց պայքարի ձեզ ոչ մի հաղթանակ չի տրվի։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնեք ձեր ցանկալի արդյունքին։ Հակառակ դեպքում սիրելի էակի հետ անցկացրած ժամերը երջանկություն չեն պարգեւի ձեզ։
 
ՑԼԵՐ
 
Սեպտեմբերի 13-ին ձեր սիրելի էակը ձեզնից մեծ ուշադրություն կպահանջի։ Նրա այդ ցանկությունը տարօրինակ կհնչի եւ կխանգարի ձեզ։ Բայց դուք միեւնույն է, նրանից ավելի ուժեղ կլինեք եւ կկարողանաք հաղթահարել այդ դժվարությունը։
 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Թվում է՝ դուք այնքան եք տարվել ձեր աշխատանքով, որ մոռացել եք այնպիսի կարեւոր երեւույթի մասին, ինչպիսին է ձեր անձնական կյանքը։ Իսկ ձեր երկրորդ կեսը դրա կարեւոր մասնիկն է կազմում։ Կարծում եք՝ անտարբերությունը հաճելի՞ է նրան։ Կարծում եք՝ նա կկարողանա՞ երկար հանդուրժել այդ վիճակը։
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Ձեր ցանկությունները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Այսօր ձեզնից պահանջվում է օգնել եւ աջակցել սիրելի անձնավորությանը։ Ուրիշ ոչինչ։
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Սեպտեմբերի 13-ին սիրելի էակի հետ շփվելիս ստիպված եք լինելու պնդել ձեր կարծիքը եւ պաշտպանել սեփական շահերը։ Եթե դուք չանեք դա, ապա վստահ եղեք, որ ոչ մեկը ձեր փոխարեն սատար չի կանգնի ձեզ։
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր սիրելի էակը ձեզ համար անսպասելի հարց է հնչեցնելու, որին դուք միանգամից չեք կարողանալու պատասխանել։ Մտածելու համար նրանից գոնե մեկ րոպե խնդրեք եւ այն խելամիտ օգտագործեք։ Ձեր ճիշտ ու տեղին պատասխանից շատ բան է կախված։
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր ձեր ընտրյալի կյանքում ամեն ինչ շատ լավ կլինի։ Այնքան լավ, որ թե դուք, թե նա զարմացած եք մնալու։ Դուք մտածում էիք, որ երբեք այսպես չի լինի։ Բայց սեպտեմբերի 8-ը փոխելու է ձեր կարծիքը եւ կյանքը լիովին ապրելու հնարվորություն տալու։ Վայելեք։
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր ստիպված կլինեք դեմ գնալ որոշ սկզբունքների` հանուն ձեր սիրելիի: Դա անելը դժվար կլինի, սակայն եթե ձեզ հաջողվի, ուրեմն վստահ եղեք` դուք իսկապես գտել եք այն անձնավորությանը, որին կսիրեք մինչեւ կյանքի վերջ:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօրվա օրը դժվար կլինի անվանել հաջող կամ անհաջող: Ամեն դեպքում, եթե վատ բան չի եղել, դա արդեն լավ է:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր իսկապես ուրախ կլինեք: Ձեր հոգում եւ մտքում կտիրի տաք եւ արեւոտ տրամադրություն: Դրա համար, միգուցե, նաեւ պետք է շնորհակալություն հայտնեք սիրելի անձնավորությանը:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Հրաշալի օր է համատեղ կյանքը ծրագրելու համար: Մտածեք, թե որտեղ եք ապրելու մի քանի տարի հետո, ինչ պայմաններում եւ այլն: Անգամ եթե ընդհանուր հայտարարի չգաք, նման քննարկումներն ավելի են մտերմացնում զույգերին:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր լավ կանեք խուսափեք այն մարդկանց հետ շփումից, որոնց տարերքը կրակն է: Միեւնույն է, ընդհանուր հայտարարի չեք գալու, ինչն էլ ավելի է բարդացնելու իրավիճակը:
 
 
Աղբյուրը՝ Junona.org
Աղբյուրը՝ style.news.am