Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դելիկատեսի» սեփականատիրոջ որդուն
Երեկ երեկոյան Աբովյան փողոցի վերջնամասում՝ «Պլանի գլուխ» կոչվող հատվածում ոստիկանությունը նկատել է առանց պետհամարանիշի BMW X6 ավտոմեքենան, որը տարվել է ոստիկանություն: Tert.am-ի տեղեկություններով՝ առանց պետհամարանիշի BMW X6-ը պատկանել է «Դելիկատես» ընկերության սեփականատիրոջ որդուն, ում ոստիկանությունը բերման է ենթարկել:  Բացի դրանից, ոստիկանությունը բերման է ենթարկել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավորի որդուն: Նշված անձանց երեկ երեկոյան բերման ենթարկելու մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին: