Նիկոլ Փաշինյանի օգնականին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին
 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։
 
 
Արեն Մկրտչյանն աշխատավայրում սուր ցավեր է ունեցել, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։ 
 
Ավելի ուշ Արեն Մկրտչյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է.
 
 
 
«Ընկերներ, վիրահատությունը լավ ա անցել։ Ես արդեն տանն եմ, կազդուրվում եմ։ Շնորհակալ եմ բժշկական պրոֆեսիոնալ անձնակազմին։
 
Ամեն ինչ նորմալ ա, տրամադրությունը՝ մարտական։ Օրեր անց մտադիր եմ վերադառնալ աշխատանքի»։