Հայտնի գաղտնալսումից հետո համացանցում քննարկման առարկա է դարձել հատկապես ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի օգտագործած «խույվորել» բառը։
 
Սասուն Խաչատրյանը ԱԱԾ-ի տնօրենին պատմում է Ռոբերտ Քոչարյանի արձագանքի մասին․«Տղերքը պատմին, ասումա խույվորելա»։
 
Մարդիկ բառի արմատը համարում են ռուսականը։ Մինչդեռ այդ բառը մեր որոշ բարբառներում օգտագործվում է։
 
Խույվորել․- գժվել, կատաղել (կենդանիների մասին): Մարդկանց վերաբերյալ օգտագործվում է սաստիկ կատաղել, սարսափել, նեղանալ, նեղսրտել, վիրավորվել։ ՀՔԾ պետը Երևանում է ծնվել և, բնական է բարբառային այդ բառի մասին դժվար թե իմանար։ Մնում է Ճշտել Սասուն Խաչատրյանի հետ՝ նա զտարյու՞ն երևանցի է․․․
 
Եթե ոչ, ՀՔԾ պետի արմատներն ու՞ր են գնում․․․