ԽՈՅԵՐ
 
Այսօր դուք առանց պատճառ կսկսեք կասկածամտորեն վերաբերվել ձեր սիրելիի ասածներին: Նրան դա ոչ թե կտխրեցնի, այլ կզարմացնի: Չէ՞ որ` նա հնարավորինս անկեղծ է փորձում լինել ձեզ հետ:
 
ՑԼԵՐ
 
Այսօր հնարավորինս իմաստուն պետք է լինեք ձեր սիրելիի հետ` կոնֆլիկտներից խուսափելու համար: Իսկ սիրո մեջ, ինչպես գիտեք, կոնֆլիկտները շատ են:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին շատ նեղացկոտ կլինի: Դուք առանց որեւէ ջանք թափելու հեշտությամբ կնեղացնեք նրան, սակայն, ամեն դեպքում, աշխատեք խուսափել տհաճ խոսակցություններից:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելիին որեւէ նվեր մատուցեք: Այն պետք է լինի փոքրիկ, բայց անկեղծ սրտով: Սիրո ցանկացած դրսեւորում, ի վերջո, հաճելի է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր շատ զգույշ եւ համբերատար խոսեք ձեր սիրելիի հետ: Անգամ եթե պետք է նրան շատ կարեւոր ճշմարտություն ասեք, արեք դա այնպես, որպեսզի նա շատ ծանր դա չտանի:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր դուք ձեզ համար նոր մրցակից կբացահայտեք: Նա ամեն ինչ կանի ձեր սիրելիի ուշադրությունը գրավելու համար: Դուք էլ ձեր հերթին պետք է այնպես անեք, որ նա որքան հնարավոր է հեռու մնա ձեր սիրելիից, սակայն դա արեք աննկատ ձեւով:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին կսկսի մտածել, թե ձեզ հետ անարդար է վարվում: Սակայն եթե դուք այդպես չեք կարծում, ապա հասկացրեք նրան դա: Այդպես եւ դուք թեթեւ կապրեք, եւ նա կլինի երջանիկ:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր ստիպված կլինեք դեմ գնալ որոշ սկզբունքների` հանուն ձեր սիրելիի: Դա անելը դժվար կլինի, սակայն եթե ձեզ հաջողվի, ուրեմն վստահ եղեք` դուք իսկապես գտել եք այն անձնավորությանը, որին կսիրեք մինչեւ կյանքի վերջ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօրվա օրը դժվար կլինի անվանել հաջող կամ անհաջող: Ամեն դեպքում, եթե վատ բան չի եղել, դա արդեն լավ է:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր իսկապես ուրախ կլինեք: Ձեր հոգում եւ մտքում կտիրի տաք եւ արեւոտ տրամադրություն: Դրա համար, միգուցե, նաեւ պետք է շնորհակալություն հայտնեք սիրելի անձնավորությանը:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Հրաշալի օր է համատեղ կյանքը ծրագրելու համար: Մտածեք, թե որտեղ եք ապրելու մի քանի տարի հետո, ինչ պայմաններում եւ այլն: Անգամ եթե ընդհանուր հայտարարի չգաք, նման քննարկումներն ավելի են մտերմացնում զույգերին:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր լավ կանեք խուսափեք այն մարդկանց հետ շփումից, որոնց տարերքը կրակն է: Միեւնույն է, ընդհանուր հայտարարի չեք գալու, ինչն էլ ավելի է բարդացնելու իրավիճակը: