Google կորպորացիան որոշել է փակել Inbox փոստային ծառայությունը և կենտրոնանալ բացառապես Gmail-ի ուղղությամբ: Այս մասին ասվում է ընկերության բլոգում: Inbox-ը կդադարեցնի աշխատանքները 2019-ի մայիսին:
 
Ծառայությունը գործարկվել է  2014-ից Gmail-ի բազայով: Վերջինից այն տարբերվում է դիզայնով և գործառույթներով, օրինակ` նամակները տեսակավորելու սեփական համակարգով, հաղորդագրությունների ընթերցմամբ և ծանուցումներ ստանալու հնարավորությամբ: Այժմ Inbox-ի գործառույթների մի մասը Gmail-ում է ներդրվել: