Ժան-Կլոդ Վան Դամը վաղը կժամանի Հայաստան 
 
 
Comedy club փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին Երևան կժամանի աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: «Արմենպրես»-ին Comedy club  production-ից տեղեկացրել են, որ աշխարհահռչակ դերասանը փառատոնի նախագծի նկարահանումների պաշտոնական հյուրն է: Նկարահանումներն անցկացվելու են սեպտեմբերի 15-16-ը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Այդ օրերին Երևանում կլինեն նաև ռուսական շոու բիզնեսի ճանաչված աստղեր: Ժան Կլոդ Վան Դամը հոլուվուդյան կինոդերասան է , մարտարվեստի վարպետ՝ հայտնի իր էքշըն ժանրի մարտաֆիլմերով, որոնցից առավել հաջողվածներն են «Արյունոտ սպորտը» (1988 թ.), «Քիքբռնցքամարտիկը» (1989 թ.), «Կրկնակի հարվածը» (1991 թ.), «Ունիվերսալ զինվորը» (1992 թ.), «Դժվար թիրախը» (1993 թ.), «Ժամանակի ոստիկանը» և այլն: